38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հասարակության կայուն զարգացման համար շատ կարևոր է մարդկանց բարեկեցության և իրավունքների աճը

Հասարակության կայուն զարգացման համար շատ կարևոր է մարդկանց բարեկեցության և իրավունքների աճը
15.05.2024 | 14:56

Ժամանակակից աշխարհում գործերի վիճակը շատ թե քիչ ճիշտ գնահատելու և գոյաբանական տեսակի որոշումներն ավելի հիմնավորված դարձնելու համար առաջին հերթին պետք է հասկանալ մարդկության պատմության հիմնական տենդենցները։

Դրանց մի մասը պարզ աչքով տեսանելի է, ինչպիսին են, ասենք, քաղաքակրթությունների հերթափոխը, դրանցից ամեն մեկի ծնունդով, աճով, հասունացմամբ ու անկումով, քաղաքակրթությունների ներսում բարեկեցության աճով ու դրան ուղեկցող պասիոնարության անկումով և ուրիշ կարևոր տենդենցներ, բայց կան նաև հիմնարար բնույթի այնպիսիները, որոնք թաղված են գլոբալ պատմության քաոսի մեջ, բայց նաև պակաս կարևոր չեն պատմական պրոցեսը հասկանալու համար։

Որպես կանոն, նման հիմնարար բնույթի տենդենցների կամ օրինաչափությունների վերհանում-դետեկտումը պատմական քաոսի միջից հնարավոր է միայն սիստեմային մոտեցման միջոցով։

Վերջինիս, այսինքն սիստեմային մոտեցման, բուն իմաստը նման գլոբալ բնույթի պատմական օրինաչափությունների բացահայտման գործում այն է, որ, ելնելով կյանքի շարունակականության գլոբալ սկզբունքից, ցանկացած դինամիկ զարգացման պրոցեսի մեջ գտնվող հասարակության կյանքը պետք է դիտարկել իր ամբողջության մեջ՝ որպես հիերարխիա, իր վերնախավով ու ժողովրդով, նրանց շահերի ու կորուստների համատեղ դինամիկայով, և այլն։

Այս տեսանկյունից, հասարակությունների կայուն զարգացման համար շատ կարևոր է մարդկանց բարեկեցության և իրավունքների աճի փոխկապակցված դինամիկան հասարակական հիերարխիայի տարբեր մակարդակներում։

Ուրիշ խոսքով, որպեսզի հասարակության վերնախավը կարողանա շարունակել ապրել բարգավաճող կյանքով, պետք է կարողանա ապահովել ժողովրդի իրավունքների ու բարեկեցության համապատասխան այնպիսի աճ, որի դեպքում պետականության կայունությունը կմնա պատշաճ մակարդակի վրա։

Հակառակ դեպքում, հասարակության մեջ ներքին ցնցումներն անպակաս կլինեն, մի բան, որը մարդկության պատմության մեջ կրկնվել է բազմիցս։

Նման օրինաչափությունը մշտապես ուղեկցել է մարդկության պատմությանը, երբ վերնախավը, իր իսկ շահերից ելնելով և ներքևից եկող ճնշման տակ, ստիպված, կյանքի բարիքներից բաժին է հանել նաև ժողովրդին։

Եթե այս հարցին մոտենում ենք ավելի լայն առումով, ապա ավելի հեշտ բացատրելի են դառնում ժամանակակից կյանքի բազմաթիվ երևույթներ, ներառյալ դեմոկրատիա կոչեցյալը, լիբերալիզմն իր սովորական և արտառոց դրսևորումներով, որոնք նոր պայմաններում հասարակությունների կայունության ապահովման միջոցներ են, որոնք նաև հնարավորություն են տալիս վերնախավերին հանգիստ կերպով շարունակել դեպի մշտական հաճույքները միտված կյանքը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2963

Մեկնաբանություններ